Նոր ուղի, նոր արժեքներ…

Փետրվարի 6-ին Oberton Recors-ը ներկայացրեց Դավիթ Մելքոնյանի երկար սպասված Personal Opinion սինգլը:

Դավիթ մելքոնյանը (սաքսոֆոնահար, կոմպոզիտոր) իր ուրույն տեղն ունի հայ ժամանակակից երաժշտության ոլորտում, իր գործունեությունն է ծավալում թե՛ դասական և թե՛ ջազ երաժշտության մեջ: Դավիթը ծնվել և մեծացել է երաժիշտների ընտանիքում (պապը՝ կոմպոզիտոր Յուրի Հարությունյան), մանկուց ատեղծելով ամուր կապ հայ մշակույթի, ավանդույթների հետ:

Դավիթ Մելքոնյանն երկար տարիներ հանդես է եկել արդի լավագույն երաժշտական խմբերում, նվագախմբերում, այդ թվում՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբում, MVF, Dialog նվագախմբերում, New Quintet-ում և մի շարք այլ հայտնի երաժշտական կազմերում:

Միջազգային մրցույթների դափնեկիր է, ով տարիներ շարունակ պատվով ներկայացրել և ներկայացնում է հայ երաժշտարվեստը:

«Personal Opinion»-ը Դավիթի առաջին մեկնարկն է, որի նպատակն է հանդիսատեսին ներկայացնել իր իսկ ստեղծագործությունները, իր տեսակետներն ու աշխարհահայացքը:

Personal opinion ստեղծագործությունը, որը ունի համանուն անունը, ստեղծվել է  2019 թ. դեկտեմբերին, որի ձայնագրումն ու թողարկումը նախատեսված էր արդեն միսթիկ դարձած 2020թ. փետրվար ամսին, սակայն  համաճարակի և Արցախյան պատերազմի անցողիկ կամ այլ կերպ ասված մշակութային կոլապսի և պատերազմի բազմաշերտ ասոցատիվ մթնոլորտում այն հետաձգվեց:

#Ենթատեքստ

Deep in my heart I am trusting my mind. I am part of this society. They can’t destroy my own individuality, my personal opinion.

Յուրաքանչյուր ոք պայքարում է իր դաշտում, յուրաքանչյուր արվեստ ունի իր գործիքակազմը, յուրաքանչյուր արվեստագետ ունի պայքարի իր ձևն ու ուղերձը…

Ժամանակակից ջազի առանձնահատկություններից մեկն է որոշակի թեմայի շուրջ ներկայացնել անհատական տեսանկյուն և ձևավորել արդիական դիսկուրս լսարանի հետ:

#բուն-տեքստ

Personal opinion-ը Դավիթ Մելքոնյանի  երկրորդ սինգլն է (Privet Story)-ից հետո: Այս կոմպոզիցիան կարող ենք համարել Դավիթի ստեղծագործական գործունեության նոր փուլի մեկնարկը:

Personal opinion-ը սինկրետիկ և բազմաշերտ է, պարունակում է՝

 Տեքստային ուղերձ

Երաժշտական ուղերձ (երաժշտական բազմաժանրություն)

Սոցիալական ուղերձ

Այն ինքնատիպ երկխոսություն է ունկընդրի, սոցիումի և երաժիշտների միջև, մտքերի արտահայտում և քննարկում: Երաժշտի ներքին և արտաքին անհամաձայնությունների, պայքարի արտահայտումն է:

Ինչպես նշում է ինքը՝ Դավիթ Մելքոնյանը, ասելիքը հասունացել էր և պահն էր արտահայտվելու: Երկար տարիներ համագործակցելով թե՛ երևանյան և թե՛ արտասահմանյան լավագույն երաժիշտների հետ, ներկայանալով տարբեր ժանրերում, Դավիթը նպատակ ուներ ներկայացնել իր անցած ուղին և ինչպես ինքն է նշում, կյանքի էտապները:

 Վերը նշված տեքստով է սկսվում   Դավիթ Մելքոնյանի Personal Opinion (համանուն երաժշտական խմբի) կոմպոզիցիան:

Դավիթ Մելքոնյանի ինդիվիդուալ երաժշտական ոճը, տեմբրային առանձնահատկությունները նորովի հնչյունա-գաղափարային լուծում են ստացել այս ստեղծագործությունում:

Միսինգի բարձր որակի աշխատանքի շնորհիվ,  ողջ թիմին հաջողվել է ստանալ կոմպոզիտորի գաղափարային ուղերձը, այն էր, վերաարժեվորելով անցած ճանապարհը, ներկայացնել կյանքի էտապներն ու փուլերը, այդ փուլերում արժեքների և փնտրտուքների ուղին նկարագրել:

Հատկանշական է, որ պրոֆեսիոնալ հնչյունային աշխատանքի շնորհիվ ստեղծագործական կազմին հաջողվել է  ստեղծել համապատասխան երաժշտական ֆոնային միջավայր, գործիքներին ստանձնելով որոշակի դերեր(վեկտորային, հորիզոնական թեմատիկ գծերի), որպեսզի ներկայացնեն երաժիշտի երբեմնի կրած այլ ազդեցություններ (Herbie Hancock, Վարդան Օվսեփյան): ճիշտ  ներկայացնել

Երաժշտական «էսսեն» գրված է մոդերն ջազի, հիփ հոփի, էլեկտրոնային երաժշտության  սահմանագծում:

#երաժշտական-կազմ և թողարկում

Բարձր կատարողական որակն ապահովել են  այժմ Երևանյան երաժշտական իրականությունում գործող լավագույն երաժիշտները՝

Պրոդյուսեր՝ Դավիթ Մելքոնյան

Ձայնագրում և միքսինգ՝ Տիգրան Կուզիկյան  (Radio recording studio, Yerevan, 2020)

Մասթերինգ՝ Ջորջ Բրեյնշայքեր

Աննա Կոստանյան (վոկալ)

Լիլիթ Օսիպյան (տեքստ)

Դավիթ Մելքոնյան (սաքսոֆոն)

Դանիել Մելքոնյան (շեփոր)

Արման Փեշտմալջյան (ստեղնաշարային գործիքներ)

Արեգ Օրդյան (կիթառ)

Դեյվ Գյոդակյան (կոնտրաբաս)

Արման Մնացականյան (հարվածային գործիքներ)

Դիջեյ Բիթմեն (էլեկտրոնային հնչյունային ձևավորում)

#կատարողական որակներ

Personal opinion-ը այն սինգլներից է, որտեղ պահպանված են միջազգային երաժշտական ինդուստրիայում ընդունված և գործող բոլոր չափանիշները:

Գրված է ազատ, իմպրովիզացիոն, պրոգրեսիվ ջազին բնորոշ ձևաչափում, գործիքային ժամանակակից հաղորդակցության,  երաժշտական համադրողական տարրերով:

Հեղ՝ Ռիմա Տիգրանյան (երաժշտագետ)

INTERNATIONAL JAZZ DAY

ԱՊՐԻԼԻ 30-Ը ՋԱԶԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

«Ջազային երաժշությունը դա փառքի հիմն է մարդկային կյանքի բոլոր դրսևորումներին՝ իր անհեթեթությանը, անհասկանալիությանը, վեհությանը, ողջամտությանը, սեքսուալությանը, խորությանը: Ջազն իր ամեն հնչյունի միջոցով խոսում է մարդկային կյանքի բոլոր ասպեկտների մասին»:

Ուինթոն Մարսալիս

ԱՊՐԻԼԸ ՋԱԶՈՒՄ

Ամեն տարի աշխարհի մի քանի հարյուր քաղաքներում ապրիլի 30-ը ջազի հնչյուններով է լցնում բազում համերգասրահներ, փողոցներ, տներ ու արվեստանոցներ. նշվում է ջազի օրը, կազմակերպվում են ջազային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, դասախոսություններ, վարպետաց դասեր, ջազի հանրահռչակման տարբեր ծրագրեր, մրցույթներ:
Մինչ ջազի միջազգային օրվան անդրադառնալը, կատարենք փոքրիկ պատմական ակնարկ ապրիլի և ջազի վաղեմի բարեկամության վերաբերյալ և տեսնենք թե ինչի ապրիլի 30-ը ընտրվեց որպես ջազի միջազգային օր:
Ապրիլի և ջազի փոխհարաբերությունները ձգվում են դեռ նախորդ դարի առաջին տասնամյակներից: Այն ունի իր պատմությունն ու ավանդույթները: Ապրիլին՝ որպես գարնան, կյանքի զարթոնքի և սիրո խորհրդանիշ, իրենց ստեղծագործություններ են նվիրել արվեստի, երաժշտության, այդ թվում նաև ջազային երաժիշտներ:
Գարնանային շնչով են լցված մի շարք ջազային ստանդարտներ, այդ թվում՝ April (Lenni Tristano), April Joy (Pat Metheny), April Showers (Lois Silver Buddy De Silva), April Skies (Buddy Colette), In April (Bill Evans), April in Paris (Vernon Duk, Yip Harburg), I’ll Remember april (Gene de Paul, Patricia Johnson, Don Raye), My love is an April song և այլն:

2001 թվականից ԱՄՆ-ի պետքարտուղարությունը և Սմիթսոնյան ազգային պատմության թանգարանը ապրիլը հայտարարել են ջազի նշանավորման ամիս, որի ընթացքում ջազին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում աշխարհի տարբեր երկրներում՝ այսպիսով իրենց տուրքը մատուցելով ամերիկյան մշակույթի կարևորագույն ձեռքբերումներից մեկին:

2002-2006 թթ. Հայաստանը ևս մասնակցություն է ունեցել JAM (Jazz Appreciation Month) խորագիրը կրող ամենամյա փառատոներին:
Հնգամյա փառատոների շրջանակներում հանդես են եկել ինչպես մեր երկրի լավագույն ջազային երաժիշտները, այնպես էլ միջազգային մեծ համբավ ունեցող երաժիշտներ:
Վստահ ենք, որ այս ամենամյա փառատոները վառ հուշեր են թողել երևանյան ջազ լսարանի հիշողություններում:
Հարկ է նշել նաև տարբեր երկրներում գործող ապրիլյան ջազ փառատոները, որոնցից ամենահեղինակավորը 1987թ. սկսած April in jazz փառատոնն է:

«Այս օրը մենք կարող ենք հարգանքի տուրք մատուցել ջազին և նրա անմար ավանդույթներին, ինչպես նաև, ևս մեկ անգամ շեշտել այս երաժշտության մարդկանց համախմբելու ունակությունը»

Օդրե Ազուլե

ՋԱԶԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

Այսպիսով, հաշվի առնելով միջազգային հարթակում ջազի ապրիլյան ամենամյա միջոցառումներն ու ավանդույթները, ապրիլի վերջին օրը ընտրվում է որպես ապրիլյան ջազային իրադարձությունների գագաթնակետ:
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2011թ. նոյեմբերի ընդունած բանաձևի՝ ապրիլի 30-ը նշվում է որպես ջազի միջազգային օր:
Այն նշելու նպատակը միջազգային հանրության իրազեկման բարձրացումն է ջազի կրթական դերի մասին՝ որպես ուժ, որը նպաստում է խաղաղության, երկխոսության, միասնության և մարդկանց միջև կապերի և հաղորդակցության ընդլայնմանը:
Ջազի միջազգային օրը նախագահում և ղեկավարում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն՝ Օդրե Ազուլեն և Միջմշակութային երկխոսության դեսպան, Հերբի Հանկոկ ինստիտուտի նախագահ՝ Հերբի Հանկոկը:
ՅՈՒՆԵՍԿՈ-ն առանձնացնում է մի շարք պատճառներ, թե ինչի շնորհիվ է կարևորվում և նշվում ջազի միջազգային օրը՝

  • ջազը ջնջում է մարդկանց միջև եղած սահմանները և ստեղծում փոխըմբռնման և հանդուրժողականության մթնոլորտ,
  • ջազը խոսքի և մտքի ազատության վեկտոր է,
  • ջազը հանդիսանում է աշխարհի միասնության և խաղաղության խորհրդանիշ,
  • ջազը նվազեցնում է լարվածությունը մարդկանց, սոցիալական խմբերի և համայնքների միջև,
  • ջազը նպաստում է գենդերային հավասարությանը,
  • ջազն ամրապնդում է երիտասարդության դերը սոցիալական փոփոխությունների մեջ,
  • ջազը խրախուսում է գեղարվեստական նորամուծությանը, իմպրովիզացիային, ստեղծագործական գործունեության նոր ձևերին, ինչպես նաև ավանդական երաժշտական ձևերի օգտագործմանը՝ նոր ձևեր և ժանրեր ստեղծելու համար,
  • ջազը նպաստում է միջմշակութային երկխոսությանը և աջակցում երիտասարդներին, ովքեր սոցիալական մարգինալ խմբերից են:

Մյուս կողմից, ՅՈՒՆԵՍԿՈՆ ապրիլի 30-ը ջազի միջազգային տոն հռչակելով՝

  • հարգանքի տուրք է մատուցում ջազին, որպես ունիկալ երաժշտական ոճի,
  • բարձրացնում է միջազգային հանրության տեղեկատվածությունը՝ ընդգծելով միջմշակութային երկխոսության և փոխըմբռնման անհրաժեշտությունը,
  • այն մոբիլիզացնում է ինտելեկտուալ հանրությունը, քաղաքական գործիչներին, մշակութային ոլորտում գորժող ձեռնարկատերերին, կրթական հաստատություններին, ԶԼՄ-ներին՝ ջազի արժեքները խթանելու համար՝ որպես ՅՈՒՆԵՍԿՈ-ի մանդատի, դրա գլխավոր դերի և գաղափարային առաքելության արտահայտում,
  • ամրապնդում է միջազգային համագործակցությունը և կապերը ջազ երաժշտության ոլորտում:

ՋԱԶԻ ՕՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Джаз-непреложная данность нашего бытия. Он не мог родиться и существовать случайно, сам по себе. Джаз был вызван к жизни глубокой общественной потребностью. И он живет, потому что его любят миллионы людей. Вот это и есть самое важное. Из нелюбви ведь ничего путного не рождается, ни в жизни, ни в искусстве.»

Арам Хачатурян

Հայ ջազարվեստն ունի հարուստ պատմություն և ջազային ինքնատիպ ավանդույթներ, որոնք խթան հանդիսացան և Հայաստանը հենց սկզբից ընդգրկվեց ջազը հանրահռչակելու միջազգային նախաձեռնության մեջ:
2012թ. ապրիլի 30-ին Հայաստանը ևս նշեց ջազի օրը և ամեն տարի այդ օրը նշում է՝ կազմակերպելով ջազային տարբեր միջոցառումներ: Ըստ ավանդության՝ այդ օրվա ջազային միջոցառումները տեղի են ունենում բացօթյա ձևաչափով՝ Կասկադում: Յոթնամյա պատմության ընթացքում, ջազային համերգներին են մասնակցել թե՛ հայ ջազարվեստի կարկառուն ներկայացուցիչները և թե՛ արտասահմանյան երաժիշտներ, այդ թվում՝ Ռ. Բոնան, Ռ. Կել Տորեսը, Չ. Ֆրիմենը և լեգենդար՝ Գ. Ռուբալկաբան:
2017 թ. ապրիլի 30-ը ջազասեր լսարանի հիշողություններում ավելի վառ տպավորվեց, ջազի օրվա միջոցառումներին միացավ նաև Գյումրին: Կազմակերպվեց չորսօրյա փառատոն՝ Hayat jazz/Hay at jazz բառախաղային անվանմամբ:
Ուլիխանյան ջազ ակումբը շնորհավորում է բոլոր ջազային երաժիշտներին, ջազ սիրող լսարանին և մաղթում ջազով լցված օր:

Հեղ.՝ երաժշտագետ Ռիմա Տիգրանյան

Ապրիլի 1․ հայկական ջազը 82 տարեկան է

Մեր ջազի սկզբնավորման մոռացված պատմությունը…

Հաճախ լսում ենք «Երևան՝ ջազային քաղաք», «Երևանը ջազ է լսում», «ջազային ավանդույթներով մայրաքաղաք», «ջազ՝ հայկական ակցենտով» արտահայտություններ, իսկ ի՞նչ ծագում ունեն այդ ֆրազները և որտեղ է սկսվում նրանց պատմությունը: Փորձենք վեր հանել հայկական ջազի պատմության ձևավորման մոռացված էջերը:

Ա․Այվզայանի անձնական արխիվից

«Ջազ» տերմինը Հայաստանում ունի ավելի քան ութ տասնամյակի կիրառման պատմություն, որը հայտնի քաղաքական պատճառներով մե՛կ ճչում էր պաստառներից, մե՛կ քողարկվում էստրադայի անվան տակ՝ նորից վերադառնալու ակընկալիքով:

Այն ձևավորվել է խորհրդային քաղաքական, սոցիալական, մշակութային յուրահատուկ պայմաններում՝ գոյատևելով և զարգանալով ինչպես կարող էր: Անցել է ագիտացիոն կամ ինչպես ընդունված է անվանել՝ ԿԱՐՄԻՐ ջազի դժվարին շրջանը և եղել այն միակ նվագախումբը, որը չի կազմալուծվել «սառը պատերազմի» տարիներին, իսկ ձնհալի տարիներից սկսած՝ զարգացել է համաշխարհային ջազի ժամանակակից միտումներին համապատասխան:

Ապրիլի 1-ը հայկական ջազի ծնունդն է

ԳԱԹ, Հայաստանի պետական ջազ նվագախմբի ֆոնդից

Այսօր՝ ապրիլի 1-ին, հայկական ջազը դառնում է 82 տարեկան և այն կապվում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի կազմավորման հետ:

Փորձենք հետադարձ հայացք գցել և ներկայացնել, թե ի՞նչ միջավայրում է ձևավորվել հայակական ջազը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, որը տասնամյակներ շարունակ հանդիսացել է հայկական ջազի ողնաշարն ու խորհրդանիշը:

Մի կտոր խորհրդային ջազից

ԽՍՀՄ-ի նոր ձևավորվող խորհրդային մշակութային քաղաքականությունը կարիք ուներ ստեղծելու մասսայական, ժամանցային արվեստ, էստրադա: Այդ արվեստի ստեղծման համար լավագույն հարթակ կարող էր հանդիսանալ ջազը՝ 20-րդ դարի երաժշտական նորաթուխ դեմքը: Միաժամանակ, համաշխարհային ջազում գերիշխում էր նվագախմբային (Բիգ բենդ) ջազը, դեռ չէր ավարտվել սվինգի դարաշրջանը: Ամերիկյան ֆիլմերում հաճախակի հանդիպող հերոսներն էին ջազային երաժիշտներն ու բիգ բենդերը։ Կինոյի, ռադիոյի և այլ ճանապարհներով ջազը հասել էր ԽՍՀՄ։

Հայկական ջազի ձևավորման ավանդույթները ևս անմիջականորեն կապվում են խորհրդային մշակութային քաղաքականության հետ՝ ՁԵՎՈՎ՝ ԱԶԳԱՅԻՆ, ԲՆՈՒՅԹՈՎ՝ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ: Այլ կերպ չէր կարող լինել:

Խորհրդային ջազը ձևավորվեց 20-ական թթ՝ արտացոլելով ՆԵՊ-ի մշակութային վիզուալիզացիան և զարգացավ մի քանի ուղղությամբ՝

  • էքսցենտրիկ նվագախմբեր, որոնց շարքում, հաճախ ջազի հետ ոչ մի կապ չունեղոց փողային կամ աղմկային անսամբլներ էին․
  • երկրորդ ուղղությունը՝ ընդգծված պարային, գործիքային երաժշտություն, այդ թվում դարի սկզբին մեծ մասսայականություն վայելող ֆոքստրոտներ, տանգոներ, ուանսթեփեր, թուսթեփեր և այլն․
  • երրորդ միտումը կապվում է թատերականացված, էստրադային, երգային, ինչպես նաև երգիծական համարների՝ ֆելյետոնների, պարերի նվագախմբային երկացանկի հետ:

30-ականներ, Երևան…

20-րդ դարի առաջին քարորդ. Երևան՝ կառուցապատվող խորհրդային քաղաք, քաղաք-այգի, հայրենադարձներ և նրանց բազմամշակույթ քաղաքային ֆոլկլորի ձևավորման խմորումներ, թաղային և բակային մշակույթ. ահա այս մշակութային միջավայրում պետք է ադապտացվեր 20-րդ դարի համաշխարհային արվեստի ամերիկյան առաջին լուրջ ավանդը՝ ջազը:

Այս միջավայրում էր ստեղծագործում հայտնի կոմպոզիտոր, թավջութակահար Արտեմի Այվազյանը, ով նաև արձակագիր էր: Նրա գրչին են պատկանում մի շարք բանաստեղծություններ, ֆելյետոներ և երգիծական համարների տեքստեր, որոնք տեղ են գտել նվագախմբի համերգային երկացանկում:

Ավելի անմիջական լինելու համար կներկայացնենք Ա. Այվազյանի Հայաստանի պետական ջազ նվագախմբի ստեղծման մասին հուշագրությունից հատվածներ ռուսերեն լեզվով, որը հատուկ չենք թարգմանել, որպեսզի փոխանցենք բնօրինակի ողջ երանգները:

Այսպիսով, 1936 թվականին ստեղծվում է ԽՍՀՄ առաջին պետական ջազ նվագախումբը, որից հետո խորհրդային մի շարք երկրներում սկսում են մեկը մյուսի հետևից ձևավորվել պետական ջազ նվագախմբեր: Այս տրամաբանությամբ, 1938 թ. ապրիլի 1-ին ստեղծվում է Հայաստանի պետական ջազ նվագախումբը:

Вышестоящие организации пожелали создать в Армении какой нибудь коллектив — живой, веселый и национальный. Что нибудь вроде джаза. Это дело поручили мне. В начале я был очень перепуган. Получив приличное “благодарное воспитание” я никогда не занимался подобными делами.

Тем не менее я решил испробовать свои силы в “ легком жанре”. Но этот легкий жанр, судя по всему, обещал оказаться для меня жанром весьма тяжелым. Я твердо решил создать коллектыв необычный, колоритный и национальный в своей основе.

Ա. Այվազյան (աղբյուրը՝ armjazz75.am)

Ինչպես փաստում է հուշագրության մի հատված, ջազ նվագախմբի կազմավորումըԱյվազյանի կողմից ինքնաբուխ գաղափար չէր, այլ ուղղորդված էր իշխանության կողմից: Ըստ վերը նշված նյութի ջազի հիմքում պետք է լիներ ազգային երգն ու պարը և մատուցվեր այդ շրջանում ընդունված «թեթև ժանրում»: Թերևս, «թեթև ժանրի» դրոշմը ջազը կրում է ողջ խորհրդային շրջանում։Այնուհանդերձ 50-ական թթ-ից Ուիլիս Կոնովերի «Ջազի ժամը» հաղորդաշարով ոգևորված սկսվում է նաև ամերիկյան ջազային ավանդույթների սկբնավորումն ու զարգացումը:

Այվազյանը սկսում է ստեղծագործական փնտրտուքների և արտիստների որոնումների փուլը:

Тогда в Закавказье не существовало эстрады вообще. Кроме того мне хотелось сделать этот джаз жизнерадостным, живым, подвижным и театрализованным.

И вот я стал искать хороших музыкантов, певцов, танцоров, улыбки которых были бы достаточно обаятельны. Я пригласил превосходного трубача-дирижера Ц. Вартазаряна и режиссера А. Мартиросяна.

Հայաստանի պետական ջազ նվագախումբ (ԳԱԹ, Ա․ Այվազյանի ֆոնդ)

Ջազ նվագախմբի համար հիմք է հանդիսանում նորաբաց «Մոսկվա» կինոթատրոնի ջազ նվագախումբը՝ շեփորահար Ց. Վարդազարյանի գլխավորությամբ:

Продолжая свои поиски кадров, я как-то летом забрел в «сад им. 26 коммисаров».

Близился вечер, но летний зной еще не спадал. Кое-где на деревьях висели бумажки, прибитые гвоздиками, на которых от руки чернилами было написано:

Сегодня западные танцы

Так заполучил трех превосходных танцоров- братьев Ордоян. Я интересовался, искал и набрал вначале небольшое количество музыкантов, с которыми начал работать. Много души отдал я этой работе.

Հետագայում նվագախմբի կազմում փայլում են՝ Ռ․Յոլչյանը, Հ․ Պետրոսյանը, Մ․ Թադևոսյանը, Ռ․ Բեյբութովը, Ս․ Փերիյանը և այլք։

Հայաստանի պետական ջազ նվագախումբ (ԳԱԹ, Հայաստանի պետական ջազ նվագախմբի ֆոնդից)

Եվ լսվում են ջազի առաջին հնչյունները…

Ապրիլի 8-ին «Ֆլորայի այգում» տեղի է ունենում Հայաստանի պետական ջազ նվագախմբի առաջին մենահամերգը: Ինչպես նշում է Այվազյանը, «նոր երաժշտությունը» միանգամից չի ընդունվել, բայց անցնելով որոշակի ճանապարհ սիրվել և դարձել է Երևանի երաժշտական արտացոլանքը:

Ամառային բացօթյա մենահամերգներից, ապա Մոսկվայի հայաստանյան տասնօրյակին մասնակցելուց հետո, նվագախումբը գրավում է խստապահանջ երևանյան լսարանի սրտերը, որոնց շուրթերից տասնամյակներ շարունակ, ընդհուպ մինչև այսօր հնչում են՝ «Ջան Երևան», «Կարինե»և այլ ստեղծագործություններ:

А я был с тех пор признан основоположником эстрадно-джазового искусства в Армении.

Ա. Այվազյանը ղեկավարում է նվագախումբը շուրջ 18 տարի՝ հիմք դնելով հայկական ջազի ավանդույթներին, թողնելով հարուստ ստեղծագործական ժառանգություն, ապա նվագախմբի նոր գեղարվեստական ղեկավարն է դառնում Կոնստանտին Օրբելյանը, ով մոտեցնում է նվագախումբը բիգ բենդի կազմին և առաջիններից ներկայացնում է հայկական ջազը ԱՄՆ-ում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նվագախումբը ղեկավարում է կոմպոզիտոր, դաշնակահար՝ Արմեն Մարտիրոսյանը, իսկ 2010թ-ից մինչ այսօր՝ սաքսոֆոնահար՝ Արմեն Հյուսնունցը:

Հայկական ջազի արմատներին անդրադարձը կոչ է՝ չմոռանալ պատմությունը և նշել ապրիլի 1-ը որպես հայկական ջազի օր:

Հեղինակ՝ Ռիմա Տիգրանյան

երաժշտագետ, մշակութային մարդաբան